Հասարակական

Եղանակն Արցախում և ՀՀ երեք մարզերում կտաքանա 5-7 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Եղանակն Արցախում և ՀՀ երեք մարզերում կտաքանա 5-7 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շրջանների շրջանների զգալի մասում հունիսի 3-ի ցերեկը, 4-ին, հյուսիսային շրջաններում հունիսի 5-8-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-7 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Երևան քաղաքում հունիսի 3-ի երեկոյան ժամերին, հունիսի 4-ին՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն: Հունիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում