Պաշտոնական

Տիգրան Ավինյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ներկայացուցիչներին: Հիմնադրամի կողմից հանդիպմանը ներկա են եղել հիմնադրամի հայաստանյան ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Նաուֆել Թելահիգը, տեխնիկական գծով ղեկավար Պիտեր Քրիստենսենը, հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ղեկավար Աշոտ Վարդանյանը, ֆինանսական ղեկավար Վահե Հարությունյանը և մոնիթորինգի բաժնի ղեկավար Մարիա Մուրադյանը: Կառավարության կողմից ներկա են եղել նաև փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են համագործակցության հեռանկարները, նախագծվող ծրագրերը, ներկայացվել կառավարության առաջնահերթությունները գյուղատնտեսության ոլորտում:

Ընդգծվել է, որ համագործակցության նպատակը մարզերում աղքատության հաղթահարումն է՝ փոքր ֆերմերներին ու խոցելի խմբերին օգնելու միջոցով:

Կողմերի միջև համագործակցության շրջանակներում հատկապես մեծ ուշադրություն է դարձվելու ոռոգման խնդրի կարգավորմանը, մարդկանց հմտությունների ու կարողությունների զարգացմանը, ինչպես նաև սոցիալական կապիտալի խթանմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում