Արտակ Զեյնալյանը կարծիք է արտահայտել ԵՊՀ ուսանողներ-ռեկտոր աղմկահարույց դեպքի առնչությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կան իրավունքների պաշտպանության իրավական միջոցներ, եթե դրանք չեն աշխատում, միայն դրանից հետո է իրավունքի ինքնապաշտպանությունը դառնում լեգիտիմ: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք, իրավաչա՞փ էին ԵՊՀ ուսանողների գործողությունները, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել, հետո հանդիպել ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, ով հանդիպումից հետո հոսպիտալացվել էր: «Մարդու իրավունքների պաշտպանը բավականին հավասարակշռված դիրքորոշում արտահայտեց: Բողոքի այն ակցիաները, որոնք իրականացվում են կամ իրականացվել են, ես որակեցի որպես իրավունքի ինքնապաշտպանություն, բայց դա պետք է հետևի բոլոր միջոցների սպառմանը: Հայաստանում կան իրավունքների պաշտպանության իրավական միջոցներ, եթե դրանք չեն աշխատում, միայն դրանից հետո է, որ իրավունքի ինքնապաշտպանությունը դառնում է լեգիտիմ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Նա նաև նշեց, որ, մյուս կողմից, բուհը չպետք է լինի կուսակցական, իսկ չեզոք դիրքի բերելը չի կարող դիտվել որպես քաղաքական հետապնդում: «Երբ բուհը ապակուսակցականացվում է, ապա դա չի կարող դիտվել որպես քաղաքական հետապնդում: Ես չեմ օգտագործում ապաքաղաքական, քանի որ հասարակական հարաբերոթյունները չեն կարող լինել ապաքաղաքական, կարող են լինել ապակուսակցական»,-ավելացրեց պաշտոնյան:

Հարցին ի պատասխան, թե պե՞տք է Արամ Սիմոնյանը հրաժարական տա, նախարար Զեյնալյանը նշեց. «Ես այս հարցի վերաբերյալ սպառեցի իմ պատասխանը»:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ անընդունելի է, երբ կրթական հաստատություններում, այդ թվում՝ բուհերում, քաղաքական հետապնդման հարց է բարձրացվում: «Եթե կան անօրինական գործողությունների վերաբերյալ պնդումներ, ապա պետք է քննություն տարվի կոնկրետ մարմինների կողմից»,-ասել էր ՄԻՊ-ը:

Մայիսի 29-ին ԵՊՀ մի խումբ ուսանողներ դասադուլ էին հայտարարել, նրանցից մի քանիսին իր աշխատասենյակում ընդունել էր ռեկտոր Արամ Սիմոնյանը, այնուհետև քննարկումը շարունակվել էր նիստերի դահլիճում, որտեղ ավելի շատ թվով ուսանողներ էին հավաքվել: Բողոքող ուսանողները ներկայացրել էին իրենց պահանջները՝ ռեկտորի հրաժարական, հոգաբարձուների խորհրդի, արհմիության և ուսխորհրդի լուծարում։

Հայերեն

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին