Սպորտ

«Ռեալ»-ն առաջարկ կանի Մաուրիսիո Պոչետինոյին

1 րոպեի ընթերցում

«Ռեալ»-ն առաջարկ կանի Մաուրիսիո Պոչետինոյին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում է Մաուրիսիո Պոչետինոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Ըստ ամենայնի, «Արքայական» ակումբը առաջար կանի անգլիական «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Պոչետինոյին: Սակայն արգենտինացի մասնագետը նոր է երկարաձգել պայմանագիրը «Տոտենհեմ»-ի հետ: Սակայն ըստ համաձայնության, եթե առաջարկ լինի «Ռեալ»-ի կամ ՊՍԺ-ի կողմից, ապա պայմանագիրը կխզվի:

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Զիդանը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի հունվարի 4-ին: «Արքայական» ակումբի կազմում նա դարձավ պատմության միակ մարզիչը, ով երեք անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում