Հայաստանի իշխանությունները պետք է համալրվեն նոր, երիտասարդ կադրերով. Տարոն Աճեմօղլու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն կարծում է, որ Հայաստանի համար հիմնական պահանջներն են արմատախիլ անել կոռուպցիան, սկսել կառուցել ապագա տնտեսական աճի ինստիտուցիոնալ հիմնասյուները և այդ ամենն անել ներքին համերաշխության պայմաններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում, Աճեմօղլուն նշել է, որ Հայաստանի համար խաղաղ հեղափոխությունը կարևորագույն, սակայն միայն առաջին քայլն է: Երկրորդ քայլը կլինի այս խաղաղ սկզբի վրա հիմնվելով համակարգային բարեփոխումներ կատարելը՝ հիմք դնելով ապագա բարգավաճման համար: «Այդ երկրորդ քայլը որևէ կերպ երաշխավորված չէ, սակայն այժմ մենք գոնե ունենք այն իրագործելու հնարավորությունը: Գոյություն չունեն համընդհանուր լուծումներ, դրանք կախված են յուրաքանչյուր երկրի պայմաններից»,-ասել է նա:

Եթե հայացք գցենք այս ճանապարհին հաջողության հասած երկրներին, կտեսնենք, որ դրանք բոլորն այրել են նախկին հակասությունները և հիմնվել նոր սկզբի վրա: «Հայաստանի համար խոստումնալից է, որ միջազգային հանրության շրջանում առկա է իրական խանդավառություն, որ եկել է փոփոխությունների ժամանակը, և Հայաստանի արդեն իսկ գրանցված ձեռքբերումների բարձր գնահատականի ժամանակը»,-նշել է տնտեսագետը՝ զգուշացնելով, որ մարտահրավերներն անխուսափելի են:

Աճեմօղլուն նշում է, որ ստեղծված ոգևորիչ մթնոլորտում ցանկություն կա փորձել բոլոր խնդիրները միանգամից լուծել, սակայն նման մոտեցման դեպքում չի ստեղծվում այն հիմքը, որն ապահովում է հավասարակշիռ մոտեցում: «Հայաստանի իշխանությունները պետք է համալրվեն նոր երիտասարդ կադրերով, միևնույն ժամանակ պետք է թույլ չտալ եղած կառույցների տապալումը»,-ընդգծել է նա:

Աճեմօղլուն իրեն Հայաստանի կառավարության կազմում չի տեսնում, սակայն պատրաստ է օգնել: «Խոսքը կամուրջ կառուցելու մասին չէ, որպեսզի դրսից մասնագետ կա, կառուցի ու հեռանա: Իր երկիրը պետք է կառուցի Հայաստանի քաղաքացին»,-ասել է անվանի տնտեսագետը:

Հայերեն English Русский

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնագրի համար շատ ժամանակ է ծախսել և ստիպված կլինի վճարել

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան

Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հեռախոսզրույց են ունեցել