Հայաստանը շարունակում է դասակարգվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր. Ֆինանսների նախարար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացնում , որ զսպող հարկաբյուջետային քաղաքականության շնորհիվ պետական պարտքը կայունացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց պաշտոնյան Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2017 թվականի պետբյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ: Նրա խոսքով՝ պետական պարտքն այս պահին կազմում է 6.8 միլիարդ դոլար, որից 4 միլիարդից ավելին արտաքին պարտքն է: «Ընդհանուր պարտքի մակարդակը 58.8 տոկոսն է ՀՆԱ-ի, դինամիկայի մեջ որոշակի աճ ունի: Դրանով է պայմանավորված այն հարկաբյուջետային քաղաքականությունը, որը նպատակ է հետապնդում պարտքը կայունացնել»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Անդրադառնալով արտաքին պետական պարտքի կառավարելիության հարցին, նա նկատեց, որ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, եթե ցածր է 50 տոկոսից, գնահատվում է կառավարելի, Հայաստանի դեպքում նախորդ տարի այն կազմել է 47.5 տոկոս: «Հաջորդը պետական պարտքի զուտ ներկա արժեք-ՀՆԱ հարաբերակցությունն է, այդ տեսակետից Հայաստանն այս ցուցանիշի համար 40.9 տոկոս մեծություն է ունեցել 2017-ին, ինչը շարունակում է Հայաստանին դասակարգել նվազ պարտքի բեռ ունեցող երկիր»,-հավելեց պաշտոնյան:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

ԱԺ նիստ - 27/10/26

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին