Լիտվայի նախագահը Արմեն Սարգսյանին և Հայաստանին մաղթել է շարունակական հաջողություն ու խաղաղություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Հանրապետության Նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի ժողովրդին Հանրապետության տոնի առթիվ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լիտվայի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ այս տարի Լիտվան և Հայաստանը նշում են անկախության 100-րդ տարեդարձները:

«Նշանակալի է, որ վերջին տասնամյակների ընթացքում երկու երկրներն էլ մեծ ջանքեր են գործադրել ուժեղ պետություն ու բաց հասարակություն կառուցելու ճանապարհին: Իր շնորհավորական ուղերձում նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում նշվող այս կարևոր հոբելյանը կմնա որպես ոգեշնչման ու քաջության աղբյուր շարունակվող կարևոր բարեփոխումների, ժողովրդավարական հասարակության ու Հայաստանի անկախության ուժեղացման ու կոնսոլիդացման, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների ընդլայնման ճանապարհին՝ նրանց ու ողջ երկրի համար ստեղծելով նոր հնարավորություններ ու բարգավաճում»,- ասվում է ուղերձում:

Գրիբաուսկայտեն համոզմունք է հայտնել, որ Լիտվան ու Եվրամիությունը կմնան որպես Հայաստանի մոտ գործընկերներ, որի հետ ակնկալվում է ընդլայնել երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ ընկալման ու հարգանքի վրա:

«Դալիա Գրիբաուսկայտեն մաղթել է Հայաստանի նախագահին ու երկրին շարունակական հաջողություն, բարգավաճում ու խաղաղություն»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայերեն English Русский

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում