Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից,ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությունն ու Հայաստանի կայուն զարգացման համար կարևոր ոլորտներում իրականացված աշխատանքները:

Շնորհակալություն հայտնելով Մհեր Գրիգորյանին ընդունելության և բարի խոսքերի համար՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողը շնորհավորել է նրան փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շոմբի Շարփը ներկայացրել է կառավարության հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու դեռևս մշակման փուլում գտնվող նախագծերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ և ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի կողմից իրականացված հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագրի շուրջ, ինչպես նաև քննարկել են այդ հաջողված փորձի հիման վրա Մեղրիի անցակետի արդիականացման նպատակով նմանատիպ ծրագիր իրականացնելու գաղափարը, որի ուղղությամբ արդեն իսկ տարվում են նախապատրաստական աշխատանքներ:

Քննարկվել է նաև ՄԱԿ-ի կողմից մշակված մոդուլային դպրոցների կիրառման հնարավորությունը՝ որպես սեյսմակայուն, էներգախնայող և բազմաֆունկցիոնալ դպրոցական արդիական տիպային շինություններ։

Փոխվարչապետը և ՄԱԿ-ի մշտական համակարգողը երկուստեք պատրաստակամություն են հայտնել համատեղ աշխատելու՝ երկրի զարգացմանը միտված ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ:

Հայերեն

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր

Փետրվարի 1-ից տրանսպորտում կլինեն հսկիչներ․ ի՞նչ գործառույթներ են իրականացնելու