Կարծում եմ, այս հարցում կունենանք կոնսենսուս և խնդիր չի լինի. Էդմոն Մարուքյանը՝ «Ելք» խմբակցության ղեկավարի ընտրության մասին 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավարի ընտրության հարցը դեռևս չի քննարկվել: Խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Խմբակցության ղեկավարի հարց այս պահին չի քննարկվել, քանի որ Արամ Սարգսյանը հարգելի պատճառներով չի կարողանում մասնակցել մեր նիստերին: Կարծում եմ՝ մյուս շաբաթ կկարողանանք հավաքվել և որոշում կայացնել: Դաշինքում կոնսենսուսով են բոլոր որոշումները, և մինչև այս պահը մենք խնդիր չենք ունեցել: Կարծում եմ նաև այս հարցում մենք կունենանք կոնսենսուս, և որևէ խնդիր չի լինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա:

Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ խմբակցության ղեկավարի պաշտոնը բեռ է և լուրջ աշխատանք է պահանջում:

Հարցին՝ անձամբ ինքն ո՞ւմ է տեսնում «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնում, Մարուքյանն ընդգծեց, որ անձամբ տեսնելու խնդիր չկա: Նա հիշեցրեց, որ երբ ընտրել են խմբակցության ղեկավար, թեկնածուները եղել են ինքն ու Նիկոլ Փաշինյանը, որոշում է կայացվել ընտրել Փաշինյանին: «Հիմա իմ թեկնածությունը ևս քննարկվում է, կարող են լինել նաև այլ թեկնածուներ: Կքննարկենք, կհասկանանք»,- ասաց պատգամավորը:

Նա նաև հավելեց, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում Լենա Նազարյանի թեկնածությանը նորմալ է վերաբերվում:

Անդրադառնալով խմբակցության քարտուղարի մասին հարցին՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ դա կախված կլինի նրանից, թե ով կլինի խմբակցության ղեկավարը: Նա հստակեցրեց՝ եթե խմբակցության ղեկավար ընտրվի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, ապա քարտուղարը կփոխվի, քանի որ այդ դեպքում քարտուղարն այլ ուժ պետք է ներկայացնի:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի կողմից ընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում: Խմբակցության քարտուղարի պաշտոնն այս պահին զբաղեցնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան