Շարմազանովը Տարոն Մարգարյանին Երևանի հաջողված քաղաքապետ է համարում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հաջողված քաղաքապետ է: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին քննարկումներին, նշեց, որ երկու անգամ պատիվ է ունեցել ղեկավարել Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբը և տեսել է, թե ինչ ժողովրդականություն է նա վայելում: «Նա ընտրված քաղաքապետ է, նա երևանցիների շրջանում 70 տոկոսից ավելի ձայն է հավաքել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Նա նշեց, որ ՀՀԿ-ի օրակարգում Տարոն Մարգարյանի հրաժարականի հարց չկա: «Մեր օրակարգում ես հրաժարականի հարց չեմ լսել և իմ անձնական կարծիքն այն է, որ ցանկացած տեղական ինքնակառավարման մարմին, որն ընտրվել է ժողովրդի քվեով, պետք է իրականացնի օրենքով իրեն վերապահված գործողությունները: Ինձ համար անակնկալ է, որ վարչապետ Փաշինյանը ասում է, որ ինքը չի միջամտելու դատական համակարգի աշխատանքներին, սակայն միջամտում է ՏԻՄ-ի աշխատանքներին: Նա որքան իրավունք չունի դատական համակարգի աշխատանքներին միջամտել, նույնքան էլ իրավունք չունի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին միջամտել»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով հարցին՝ բացառո՞ւմ է, որ կարող են բացահայտվել չարաշահումներ, որոնք կարող են հանգեցնել Տարոն Մարգարյանի հրաժարականին, Շարմազանովն ընդգծեց, որ չի ցանկանում որևէ բան բացառել կամ չբացառել՝ ընդգծելով, որ այն պաշտոնյան չէ, ով պետք է խոսի չարաշահումների կամ քրեական գործերի մասին: «Ես մի բան կարող եմ ասել, որ մենք օրենքով պետք է պաշտպանենք ինչպես լրագրողների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների, ընդդիմության և այլախոհների իրավունքները: Ով ուզում է լինի, չի կարող որևէ մեկին ստիպել որևէ բան անել, եթե չի հայտնաբերվել, որ նա անօրինականություն է արել»,- եզրափակեց Շարմազանովը:

Երևանում մի քանի օր տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով: Մարգարյանը, սակայն, այդ պահանջներն անհիմն է համարում՝ նշելով, որ ընտրվել է ժողովրդի քվեով: Երևանի քաղաքապետի պաշտոնում իրեն տեսնում է ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակից Ալեն Սիմոնյանը, ով Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունից էր, սակայն ստացել էր ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատ, իսկ մայիսի 22-ին հայտարարել է մանդատից հրաժարվելու, Երևանի ավագանի գնալու ու քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու մասին:

Հայերեն Русский

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել Պարսից ծոցի երկրների հետ

Մասնագիտական աջակցություն՝ 2600 աշակերտի. մեկնարկել է «ArtԱրվեստ» ծրագիրը

Վահագն Խաչատուրյանն ու Մեսրոպ Մեսրոպյանը քննարկել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/06/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/06/26

«Միլլկաթ» և «Դիլի» ընկերություններն արտադրում են մի շարք վտանգավոր սննդամթերքներ․ կատարվել է փորձաքննություն

Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի նախագահին

Կատարի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկելու վերաբերյալ հարցեր

Էրդողանն Իսրայելի ղեկավարությանը մեղադրել է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ջանքերը տապալելու փորձերի մեջ