Հայաստանում ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը Սյունիքում է, ամենացածրը՝ Արագածոտնում ու Շիրակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 167 հազար 049 դրամ, ամենաբարձրը՝ Սյունիքի մարզում է 206 հազար 570 դրամ, ամենացածրը՝ Արագածոտնում և Շիրակում՝ 104 հազար դրամից մի փոքր ավելի: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Պարենային ապահովություն և աղքատություն, 2018թ. հունվար-մարտ» զեկույցի տվյալները: Մայրաքաղաքում 2018-ի հունվար-մարտին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 189 հազար 109 դրամ: Հանրապետության մյուս մարզերում միջին աշխատավարձն ավելի մոտ է ցածր շեմին՝ 104-122 հազար դրամի սահմանում է:

2017թվականի կտրվածքով՝ միջին ամսական անվանական աշխատավարձն ավելի բարձր է եղել՝ 195 հազար 074 դրամ, Երևանում գերազանցել է 210, Սյունիքում՝ 250 հազար դրամի շեմը: Առավել ցածր ցուցանիշները կրկին գրանցել են Արագածոտնի և Շիրակի մարզերը՝ մի դեպքում՝ 123 հազար 508 դրամ է, մյուս դեպքում՝ 135 հազար 403 դրամ:

Վերջին հինգ տարիներին միջին ամսական անվանական աշխատավարձը հանրապետությունում բարձրացել է շուրջ 50 հազար դրամով: Մարզերի կտրվածքով՝ միջին աշխատավարձի աճը 2017-ին 2013-ի համեմատ միջինից բարձր է Սյունիքի և Տավուշի մարզերում, Երևանում մոտ է հանրապետական միջինին, մյուս մարզերում՝ աճի չափն ավելի ցածր է հանրապետական միջինից:

Հայերեն English

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից