Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնում տեսնում է Լենա Նազարյանին

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնում տեսնում է Լենա Նազարյանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանը խմբակցության ղեկավարի պաշտոնում տեսնում է Լենա Նազարյանին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ խմբակցությունն առաջիկայում կորոշի խմբակցության ղեկավարի ընտրության հարցը:

«Կարծում եմ` մեկ օրվա ընթացքում մենք այդ որոշումը կհրապարակենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ Էդմոն Մարուքյանն է լինելու խմբակցության ղեկավարը, Սիմոնյանը պատասխանեց. «Ինձ համար նախընտրելի թեկնածուն Լենա Նազարյանն է»:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետի պաշտոնում: Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին փոխարինել է Ալեն Սիմոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում