ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի ընտրության հարցում վերջնական որոշում դեռ չկա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավարի ընտրության հարցում վերջնական որոշում դեռ չկա, քննարկումները շարունակվում են: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության նորընտիր պատգամավոր Հայկ Կոնջորյանը: «Քննարկումները շարունակվում են, բայց կարծում եմ, որ առաջիկա օրերին պարզ կլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Կոնջորյանը:

Անդրադառնալով հարցին, թե դաշինքի ո՞ր կուսակցությունն է ներկայացնելու խմբակցության նոր ղեկավարը՝ Կոնջորյանը պատասխանեց. «Թույլ տվեք այս պահին այդ մասին ոչինչ չասել, երբ չկա վերջնական որոշում»:

Հարցին, թե դաշինքում լարվածություն կա՞ հաշվի առնելով , որ փողոցային պայքարի ընթացքում դաշինքի կուսակցություններն այնքան էլ միաձայն չէին, Հայկ Կոնջորյանը պատասխանեց, որ դաշինքում լարվածություն չի նկատում:

Ճշտող հարցին, թե տարաձայնությունները հարթվե՞լ են, Կոնջորյանն ասաց. «Կարծում եմ, այո, ես, համենայնդեպս, նման լարվածություն չեմ նկատել»:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Նիկոլ Փաշինյանը, ով մայիսի 8-ին խորհրդարանի կողմից ընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում: Հայկ Կոնջորյանը խորհրդարանում փոխարինել է Մանե Թանդիլյանին, ով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում:

Հայերեն

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը

Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում իր աշխատակազմի անդամներին կանխարգելիչ ներում կշնորհի

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ

ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը

Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո

ONEX-ը գործարկեց ROXY-ին՝ Հայաստանում առաջին օնլայն գնումների AI օգնականին

Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել. Թորոսյան

Եվրոպական մի շարք ընկերություններ հայտնել են սուպերմարկետների սառնարանների վրա նոր կիբերհարձակումների մասին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 02/11/26