Պաշտոնական

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ղազախստան

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ղազախստան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ղազախստան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավինյանն Աստանայում կմասնակցի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին» և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերի տեքստերի վերջնական տեխնիկական շտկման աշխատանքային հանդիպումներին, որոնք տեղի կունենան մայիսի 16-18-ը:

Պատվիրակության կազմում են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, ԱԳ նախարարության աշխատակիցներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում