Ֆինանսական համակարգը երկրի տնտեսության արյունատար անոթն է. Վարդան Արամյանի կոչը նախկին աշխատակիցներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն արձագանքել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանն այն մասին՝ իբր նա կոչ է արել իր թիմակիցներին հետևել իր օրինակին և ազատման դիմում գրել։

Արամյանը նշել է, որ լուրն աղերս չունի իրականության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը: «Այսօր առավոտյան ընթերցեցի մի լուր 1in.am կայքում, որում ասված էր իբր թե ես կոչ եմ արել իմ թիմակիցներին հետևել իմ օրինակին և ազատման դիմում գրել։Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ասվածը իրականության հետ որևէ աղերս չունի և որպես իմ Հայրենիքի զավակ վստահեցնում եմ, որ արել եմ ճիշտ հակառակը․ մինչև ինձ փոխարինողի նշանակումը շարունակել եմ մեծ նվիրվածությամբ կատարել ֆինանսների նախարարի պարտականությունները՝ նույն լարված ռեժիմով։ Ընդ որում և մինչ այդ և դրանից հետո խնդրել և հորդորել եմ իմ թիմակիցներին, որպեսզի նույն նվիրվածությամբ և ջանասիրությամբ նրանք շարունակեն կատարել իրենց աշխատանքը, առաջ տանեն նախաձեռնած բոլոր նախագծերն ու բարեփոխումները՝ զերծ պահելով մեր երկիրն ավելորդ ցնցումներից: Հեղինակը երևի թե չի պատկերացրել, որ ես շատ լավ հասկանում եմ, որ անկախ որևէ հանգամանքից ֆինանսները պետք է զերծ մնան արկածախնդրությունից։ Ֆինանսական համակարգը երկրի տնտեսության արյունատար անոթներն են, դրանց խափանման պարագայում տնտեսության կաթվածահարությունն անխուսափելի է, որից յուրաքանչյուրս լինում ենք պարտվողի դերում»,-գրել է Վարդան Արամյանը:

Պարոն Արամյանն առիթն օգտագործել ու արդեն հրապարակավ ևս մեկ անգամ իր գործընկերներին ուղղված իր նախկին խոսքերը վերահաստատել է, որ շարունակեն նույն ջանասիրությամբ և հոգատարությամբ կատարել իրենց պարտականությունները հանուն Հայաստանի ապագայի։ «Ես մեծ հարգանք ունեմ լրագրողի մասնագիտության նկատմամբ և պատիվ եմ ունեցել ճանաչել շատ-շատերին, որոնք մեծ արհեստավարժությամբ կատարում են իրենց աշխատանքը։ Բայց այս դեպքը չեմ հասկանում, իրոք չեմ հասկանում՝ ինչ խնդիր են լուծում։ Թերևս լավ կլիներ, որ հեղինակը ներողություն խնդրեր ոչ թե ինձանից, այլ իր գործընկերներից նման վարքագծով լրագրողի պահանջված աշխատանքը նսեմացնելու համար»,- հետգրությամբ նշել է Վարդան Արամյանը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա