ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է պահանջել իրավական հիմքերը, եթե մաքսային ծառայողն անարդարացի սահմանափակում է իրենց իրավունքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետեկամուտների կոմիտեն հորդորում է պահպանել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման սահմանված կարգը և համապատասխան իրավական ակտերով նախատեսված կարգավորումները չդիտարկել որպես մաքսային մարմինների սուբյեկտիվ պահանջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝եթե մաքսային ծառայողն անարդարացի սահմանափակում է քաղաքացիների իրավունքները, անհրաժեշտ է պահանջել պարզաբանում՝ դրա իրավական հիմքերի վերաբերյալ, իսկ դրանց չներկայացման կամ անբավարար լինելու դեպքում՝ անհապաղ տեղեկացնել Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությանը՝ գրավոր կամ ՊԵԿ թեժ գծի միջոցով: Կոմիտեն պատրաստակամ է, օրենսդրության շրջանակում, անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի: «Ֆիզիկական կամ իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ համար որևէ ապրանքատեսակի ներմուծման կամ արտահանման դեպքում ՀՀ մաքսային մարմինների կողմից արհեստական վարչարարության սուբյեկտիվ արգելքներ չկան: Հավասար իրավունքով հանդերձ, քաղաքացիները պարտավոր են պահպանել այդ ապրանքների ներմուծման և արտահանման ՀՀ միջազգային պայմանագրերով, ԵԱՏՄ այլ ակտերով և ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված կարգը»,-ասաց նա:

Մհեր Մարտիրոսյանը նշեց, որ այդ կարգի կարևոր բաղադրիչ է մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրումը: Այսինքն, համապատասխան իրավական ակտերով նախատեսված դեպքերում, ձևով և կարգով՝ ապրանքի, տրանսպորտային միջոցի, ուղևորային հայտարարագրերի և դրանցում ներառված տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի ներկայացումը մաքսային մարմիններին:

«Հիմնական բաղադրիչներից է նաև մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ ՀՀ միջազգային համաձայնագրերով, ԵԱՏՄ այլ ակտերով և/կամ ՀՀ ազգային օրենսդրությամբ սահմանված արգելքների և/կամ սահմանափակումների կիրառումը: Մասնավորապես, համապատասխան իրավական ակտերով նախատեսված դեպքերում ապրանքները ենթակա են պետական այլ մարմինների կողմից իրականացվող հսկողության»,-տեղեկացրեց Մհեր Մարտիրոսյանը:

Հայերեն

Պուտինը բանակցություններ է վարել Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի հետ

Նարեկ Կարապետյանն առաջարկում է ԹՐԻՓՓ-ի գործարկումը կապել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ

Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանին չպետք է բացառել Պարսից ծոցի անվտանգության համակարգից

Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը

Իսրայելում արձանագրվել է ընտրություններին ամենամեծ մասնակցությունը 1981 թվականից ի վեր

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան