Հասարակական

Հանրապետությունում կպահպանվի անձրևոտ եղանակը

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում կպահպանվի անձրևոտ եղանակը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում մայիսի 11-ին կեսօրից հետո, մայիսի 12-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը մայիսի 12-14-ն էապես չի փոխվի, 15-16-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`մայիսի 11-ին՝ կեսօրից հետո, 12-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում