Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններում սպասում է միայն դրական զարգացումներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետն այս մասին հայտնեց Արցախում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: «Ես պետք է ասեմ, որ տեղի ունեցավ շատ անկեղծ և կառուցողական խոսակցություն: Մենք պայմանավորվել ենք այդ խոսակցությունը շարունակել մայիսի 14-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հավելեց, որ հեռախոսազրույցի ընթացքում արտահայտել է իր դիրքորոշումը, որ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները պետք է խորանան և զարգանան նաև Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: «Իհարկե, բոլոր անդամ երկրները պետք է մտածեն մասնակցությունն այդ կազմակերպություններին առավել արդյունավետ դարձնելու մասին: Ես նկատի ունեմ, որ առևտրաշրջանառությունը պետք է մեծանա այնպիսի ծավալներով, որ այդ տնտեսական ծավալի մեծացման արդյունքները նկատելի և տեսանելի լինեն մեր քաղաքացիների համար: Իհարկե, հայ-ռուսական հարաբերություներում սպասում ենք միայն դրական զարգացումներ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար