Պետական բյուջեի ծախսերի հաշվարկների որակը կբարելավվի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Պետական հատվածի ար­դիա­­կանացման» երրորդ ծրագրի և Հայաստանի Հանրապետության ու Ռու­սաս­տա­նի Դաշնության ֆինանսների նախարարություների միջև ձեռք բերված համա­ձայնության արդ­յունքում կնքված դրամաշորհային ծրագրի շրջանակում Հայաստանի Հան­րա­պե­տու­թյունում նախատեսվում է իրականացնել պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ) մշակման և ներդր­ման աշխատանքներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ԿՖԿՏՀ-ը ենթադրում է մեկ միասնական տեղեկատվական հարթակում պետական ֆինանսների կառավարման բոլոր գործ­ըն­թաց­ների ավտոմատացում:

Մայիսի 7-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Վարդան Արամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ծախսակազմման ավտոմատացված համակարգի ներդրման վերաբերյալ քննարկում, որի ընթացքում ներկայացվել են համակարգի ձեռքբերման նպատակով 2017 թվականին հայտարարված մրցույթի արդյունքում կնքված պայմանագրի շրջանակում մատակարար կազմակերպության կատարած աշխատանքները:

Ըստ այդմ՝ մատակարարի կողմից գնահատվել են բյուջետային ծախսերի ծրագրերի կազմման գործընթացները, հստակեցվել է ավտոմատացված համակարգի տրամաբանական կառուցվածքն ու ճարտարապետությունը, և արդյունքում մշակվել է WEB‑ի վրա հիմնված ունիվերսալ համակարգչային ծրագիր, որը յուրաքանչյուր ծախսող միավորի (առաջնային օղակից մինչև ֆինանսների նախարարություն) համար, առանց ծրագրավորողների ներգրավման կամ ծրագրում փոփոխություններ կատարելու, հնարավորություն է տալիս.

  1. ձևավորել ձևաչափ և դրանով համակարգ ներածել պետական բյուջեի յուրաքանչյուր ծախսատեսակի չափը հաշվելու համար անհրաժեշտ տվյալները,
  2. ձևավորել ձևաչափ և դրանով համակարգ ներածել կանոնները (օրենսդրությունից բխող), որոնց միջոցով պետք է հաշվարկվեն անհրաժեշտ գումարների մեծությունները,
  3. սահմանել «գլոբալ փոփոխականներ», որոնք միասնական կերպով կարող են օգտագործվել բոլոր ծրագրերի համար (օրինակ՝ նվազագույն աշխատավարձ, էլեկտրաէներգիայի սակագին և այլն),
  4. կազմակերպել օգտատերերի հաշվառում՝ յուրաքանչյուրի հստակ իրավասության սահմանմամբ (տվյալներ մուտքագրելու, հաստատելու և այլն),
  5. ապահովել օգտատերերի կողմից համակարգում կատարված գործողությունների հաշվառումը,
  6. արդյունքում ձևավորել գործող կարգավորումների և վարվող քաղաքականության շրջանակում պետական բյուջեի ծախսերի հաշվարկային կարիքը:

ԿՖԿՏՀ-ի մշակումն ու ներդրումը երկարաժամկետ խնդիր է, որի իրականացումը, տար­բեր գնահատականների համաձայն, կարող է տևել 3-7 տարի:

Պետական բյուջեների ծախսերի կազմման գործընթացը պետական ֆինանսների կառավարման համակարգի առանցքային բաղադրիչներից է: Վերջինիս օպտիմալացման նպատակով ֆինանսների նախարարությունը դեռևս 2017 թվականին նա­խա­ձեռնել է պետական ծախսերը կազմելու՝ բյուջեները ձևավորելու գործընթացի ավ­տո­մա­տացված համակարգ մշակելու և վերջինս պետական կառավարման համակարգում գոր­ծող այլ ավտոմատացված համակարգերի հետ ինտեգրելու՝ տեղեկատվության փոխա­նա­կ­ման հնարավորություն ստեղծելու աշխատանքները:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա