Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ Մեքսիկայից Ռուսաստան կբերեն հսկայական գնդակներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեխիկոյից Մոսկվա կուղեւորվեն ֆուտբոլի գնդակների վիթխարի մակետներ, որոնք կխորհրդանշեն Ռուսաստանում ֆուտբոլի առաջիկա աշխարհի առաջնության 32 մասնակից երկրները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործերի ցուցահանդեսը գրեթե մեկ ամիս ընթանում Է Մեքսիկայի կենտրոնական Ռեֆորմե պողոտայում: Յուրաքանչյուր մակետ նկարել Է Locos por el Arte («Արվեստով հափշտակվածները») արտիստական խմբի առանձին նկարիչ, ասված Է խմբի հաղորդագրության մեջ:

«Աշխարհի առաջնությունը շուտով կսկսվի, եւ Ball Parade («Գնդակների շքերթ») ցուցահանդեսի ցուցանմուշները ճանապարհորդություն կկատարեն, որպեսզի ժամանակին տեղ հասնեն եւ աշխարհին ցուցադրեն մեքսիկական մշակույթն ու արվեստը»,- նշում Է նկարիչների խումբը:

Գնդակների մակետները, որոնք նկարազարդված են աշխարհի առաջնությանը մասնակցող յուրաքանչյուր երկրի ոճով, պետք Է հաղթահարեն ավելի քան 10,4 հազար կիլոմետր եւ տեղադրվեն հենց Մոսկվայի Կարմիր հրապարակում, նշում Է Locos por el Arte-ն: Ցուցահանդեսի մեկնումը նախատեսված Է մայիսի 13-ին:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն առաջին անգամ տեղի կունենա Ռուսաստանում 2018 թվականի հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում