ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը մայիսի 7-ին ժամանելու է Երևան:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Սերժ Թանկյանը մայիսի 7-ին՝ ժամը 20.05 կժամանի Երևան։ Պատրաստվենք դիմավորման հզոր արարողության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրված է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում։