«Լոկոմոտիվ»-ը դարձավ է Ռուսաստանի չեմպիոն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության է հասել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի նկատմամբ ու ճանաչվել չեմպիոն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, մոսկվացիներին հանդիպման 87-րդ րոպեին հաղթանակ է պարգևել պորտուգալացի Էդերը:
Առաջնության վերջին տուրից առաջ «Լոկոմոտիվ»-ը վաստակել է 60 միավոր և դարձել անհասանելի երկրորդ տեղում ընթացող «Սպարտակ»-ի համար:
Կարդացեք հոդվածը` Русский