Վեց հոգի տուժել է Անկարայում ջրհեղեղի պատճառով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդ անձրևի պատճառով ջրհեղեղ է տեղի ունեցել Անկարայի Մամակ համայնքում: 6 հոգի տուժել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է Թուրքիայի մայրաքաղաքի քաղաքապետ Մուստաֆա Թունան:

Հորդ անձրևը Անկարայի մի քանի թաղամասերում կաթվածահար է արել երթևեկությունը, ամենաշատը տուժել է Մամակ թաղամասը: Մի քանի փողոց հեղեղվել են ջրով, ինչը քշել տարել է մեքենաները: Շենքերի ներքևի հարկերը նույնպես ջրով են ծածկվել:

«Ջրհեղեղի պատճառով տուժել է վեց մարդ, զոհեր չկան»,- ասել է Թունան: Նա հավելել է, որ օդերևութաբանները սպասում են ուժեղ տեղումների շարունակությանը:

Հայերեն Русский