Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ընդունել է Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները և հույս հայտնել, որ Սիրիայում ի վերջո կհաստատվի խաղաղություն և կայունություն:

Երկու երկրների հարաբերություններում կարևորվել է սիրիահայ համայնքի դերը, որը Սիրիայի հասարակության անքակտելի մասն է և տասնամյակներ շարունակ մեծ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում: Սիրիայի դեսպանը վստահեցրել է, որ իր երկրում մեծ հարգանք վայելող հայկական համայնքը մշտապես եղել և շարունակում է մնալ Սիրիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում