Միջազգային

Շոտլանդիայի անկախության կողմնակիցները երթ են կազմակերպել

1 րոպեի ընթերցում

Շոտլանդիայի անկախության կողմնակիցները երթ են կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի անկախության հազարավոր կողմնակիցներ հավաքվել են Գլազգոյում յուրաքանչյուր տարի իրականացվող երթի համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ն:

«Բոլորը մեկ կարգախոսով» միջոցառման կազմակերպիչներն ասել են՝ հույս ունեն, որ մոտ 40 000 մարդ կմասնակցի: Երթը կմեկնարկի «Քելվինգրով» այգում և քաղաքի կենտրոնով կհասնի մինչ «Կանաչ Գլասգոու» այգի:

Երթը միջոցառման շրջանակում կազմակերպվող գործողություններից մեկն է: Նախորդ տարի դրան մասնակցել է ավելի քան 20 000 մարդ:

«Բոլորը մեկ կարգախոսով»-ն իրեն համարում է կազմակերպություն, որի հիմնական նպատակն է պարբերաբար երթեր անցկացնել մինչ Շոտլանդիայի անկախանալը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում