Պետք է համախոհության միջոցով ընդհանուր հայտարարի հասնենք. Արմեն Ռուստամյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ մինչև վարչապետի ընտրության երկրորդ փուլ հարկավոր է Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիներ գտնել: Առաջին փուլում վարչապետի ընտրության տապալումից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ այս վիճակը երկար շարունակվել չի կարող: «Մենք մեր տեսակետն արդեն հայտնել ենք, մեր դիրքորոշումն արտահայտել ենք: Իսկ երկրորդ փուլում մենք պետք է կարողանանք լուծումներ գտնել: Այսպես շարունակվել չի կարող: Մեր սկզբունքը մնում է նույնը: Մենք կարծում ենք, որ պետք է համախոհության միջոցով ընդհանուր հայտարարի հասնենք: Ես կարծում եմ, որ հաջորդ անգամ էլ պետք է ամեն ինչ արվի, որ մեկ թեկնածու լինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ռուստամյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ հարկավոր է երկխոսության համար տեղ թողնել: Ռուստամյանը հույս հայտնեց, որ այս ամենի արդյունքում արյունահեղություն չի լինի, որովհետև իրենք իրենց կողմից ամեն ինչ անում են, որպեսզի իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ունենա:

Արմեն Ռուստամյանը չբացառեց, որ Թուրքիան և Ադրբեջանն այս վիճակից կարող են գայթակղվել: «Դրա համար այս վիճակի համար հանգուցալուծումը երկար չի կարող տևել»,- ասաց նա:

Նա հավելեց, որ ՀՀԿ-ն չպաշտպանեց իր տեսակետը, քանի որ ավելի վաղ հայտարարել էին, որ չեն խոչընդոտելու խորհրդարանում վարչապետի ընտրությանը:

Պատգամավորը շեշտեց, որ իրենց հիմնական մտահոգությունն այն է, որպեսզի արտաքին ուժերի միջամտություն չառաջանա: «Ստեղծված իրավիճակում բնական է, որ փորձեր կլինեն ուղղորդել կամ ազդել իրավիճակի վրա: Մենք սա պետք է թույլ չտանք, իսկ դրա համար հարկավոր է որքան հնարավոր է շուտ հասնել հանգուցալուծման»,- ասաց նա:

Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ լուծում դեռ կա, քանի որ 7 օրից կրկին վարչապետի ընտրություն է լինելու: Նրա գնահատմամբ՝ այս պահից սկսած պետք է ամեն ինչ անել համաձայնեցված գործողություններ իրականացնելու: Ռուստամյանը ճիշտ է համարում երկրորդ փուլին ևս մեկ թեկնածու առաջադրելը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում