ՀՀ-ն և Չիլին ստորագրել են դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 27-ին ընդունեց Չիլիի դեսպան Ռոդրիգո Նիետոյին (նստավայրը՝ Մոսկվա), ով Երևան էր ժամանել փոխանցելու Չիլիի արտգործնախարար Ռոբերտո Ամպուերոյի պատասխան ուղերձը` Հայաստանի և Չիլիի միջև միջպետական հարաբերությունների հաստատման քսանհինգամյակի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ քառորդ դարի ընթացքում մեր երկու երկրների միջև ձևավորել են գործընկերային, փոխշահավետ հարաբերություններ և առկա է միացյալ ուժերով դրանք առավել զարգացնելու երկուստեք պատրաստակամություն:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը և Չիլիի դեսպանը անդրադարձան երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի, քննարկեցին քաղաքական երկխոսության խորացման, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, երկու երկրների խորհրդարանների միջև շփումների ակտիվացման վերաբերյալ հարցեր։

Էդվարդ Նալբանդյանն ու Ռոդրիգո Նիետոն կարևորեցին Հայաստանում Չիլիի պատվավոր հյուպատոսի գրասենյակի այսօր նախատեսվող հանդիսավոր բացումը, ընդգծելով, որ այն, 2016թ.-ից ի վեր Սանտյագոյում գործող Հայաստանի պատվո հյուպատոսության հետ միասին, նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ կապերի առավել խորացման համար:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ռոդրիգո Նիետոն ստորագրեցին Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չիլիի Հանրապետության Կառավարության միջև՝ դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը:

Հայերեն English

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան