Ապրիլի 24-ը ոչ միայն Հայոց ցեղասպանությունը հիշելու, այլ նաև աշխարհին մեր պահանջատիրությունը հիշեցնելու օր է. Արամ Ա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիասի մայրավանքում հիշատակել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Ներկա հարյուրավոր մարդիկ Եղեռնի նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց ծաղկեպսակներ են դրել՝ ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքվածներին ուղղված խոսքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը նշել է, որ ապրիլի 24-ը յուրաքանչյուր հայի ինքնաճանաչման, ինքնագիտակցության և որպես հայ ինքնահաստատման օր է:

«Հայերի համար օրացույցի վրա ապրիլի 24-ը սովորական օր չէ: Այն հայերի համար դարձել է ուխտի, վերանորոգչության սրբազան օր: Ազգային պահանջատիրությունը մեր ազգի ինքնության, գոյության հիմքն է: Հետևաբար` այս օրը իր խորհրդով ու պատգամով մեզ հրավիրում է մեկ անգամ ևս վերանորոգելու մեր հավատարմությունը՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: Ցեղասպան թուրքը ցանկացավ Հայաստանը ջնջել աշխարհի քարտեզից, սակայն Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր ժողովուրդը վկա է, որ մեր ժողովուրդը մնաց կանգուն պատմության արյունոտ կապանքների՝ ցեղասպանության դիմաց»,-ասել է Արամ Ա-ն ու հավելել, որ ցեղասպանը չկարողացավ սպանել հայի հոգին:

Նրա խոսքով՝ այսօր մեր ժողովուրդն աշխարհին ներկայանում է որպես հարության և առաջադեմ ժողովուրդ, որ ցեղասպանը չուրանա իր գործած ոճիրը, չնենգափոխի իր իսկ պատմությունը: Ողջ աշխարհը գիտի ճշմարտությունը, որ 1915-ին հայ ժողովրդի դեմ Օսմանյան Թուրքիան ծրագրված ցեղասպանություն է կատարել: Այսօր նույնիսկ որոշ թուրք մտավորականներ են սկսել խոսել պատմական իրողությունից:

«Մենք հավատարիմ ենք մեր նահատակների սրբազան կտակին, հիշում ենք անցյալը: Սակայն այսօր միայն ցեղասպանությունը հիշելու օր չէ, մենք միաժամանակ աշխարհին մեր պահանջատիրությունը, մեր ժողովրդի արդար իրավունքները հիշեցնելու գիտակից ժողովուրդ ենք: Չենք կարողանա մոռանալ, որ Թուրքիան 1.5 միլիոն հայերի արյունը թափեց»,-նշել է Վեհափառ Հայրապետը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվել է 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին գալիս են Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայերեն العربية English

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո