Վերջին մեկ տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունեցել է շուրջ 100 հազար այցելություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերջին մեկ տարվա գործունեությունը բավականին արդյունավետ է եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Վարդանյանը:

«Մեզ հաջողվել է կազմակերպել ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր վայրերում շուրջ մեկ տասնյակ ժամանակավոր ցուցադրություններ, որոնք նվիրված են Մեծ Եղեռնի ամենատարբեր ասպեկտների լուսաբանմանը: Նախորդ տարի կազմակերպեցինք Ավրորա Մարտիգանյանի կյանքին եւ գործունեությանը նվիրված ցուցադրություն, տասնյակ հազարավոր այցելություններ ունեցանք: Ցուցադրությունը կարեւոր էր այն առումով, որ «Ավրորա» միջազգային մրցանակաբաշխության բոլոր հյուրերը գալիս էին այստեղ եւ հենց թանգարանում էին ծանոթանում այդ մարդու կյանքին»,-նշեց Գեւորգ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ թանգարան-ինստիտուտի աշխատանքներն ընթացել են բնականոն հունով, այն ունեցել է մեծ թվով այցելություններ՝ մոտ 100 հազար մարդ:

«Կազմակերպել ենք տարբեր լեզուներով էքսկուրսիաներ: Կցանկանայի հատուկ նշել թուրք այցելուների մասին, որոնց թիվն աճելու միտում ունի: Ընդունել ենք նաեւ 9-10 հազար դպրոցական երեխաների Հայաստանից եւ Սփյուռքից: Եվ, իհարկե, ընդունել ենք մեծ թվով՝ ավելի քան 70 պաշտոնական պատվիրակություն, որոնցից կցանկանայի առանձնացնել Տաջիկստանի, Բուլղարիայի, Լիբանանի եւ Մոլդովայի նախագահների այցելությունները: Դեկտեմբեր-հունվար ամիսներին համագործակցություն ենք ունեցել Պաշտպանության նախարարության հետ՝ ամեն առավոտ այստեղ ընդունելով 100-200 նորակոչիկների: Սա բավականին հետաքրքիր նախաձեռնություն էր»,-նշեց թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ հավելելով, որ ինստիտուտի գիտաշխատողները հանդես են եկել շուրջ 3 տասնյակ հրապարակումներով, որոնցից շատերը տեղ են գտել արտասահմանյան կարեւոր ժողովածուներում:

Նա տեղեկացրեց, որ տարին արդյունավետ էր նաեւ մի շարք կարեւոր նյութեր ձեռք բերելու առումով: Թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել շուրջ 3800 սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող գրականություն, փաստաթղթեր, լուսանկարներ, բացառիկ նյութեր:

Հայերեն العربية English

Թուրքիան չի ընդունում Եվրահանձնաժողովի զեկույցում ներկայացված քննադատությունները

Պատրաստվում ենք մեր ժողովրդին այլընտրանքային տարբերակներ առաջարկել․ Փաշինյանը՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու մասին

Դեմոկրատների առաջնորդն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում խոսնակի պաշտոնում

Վարչապետը կարևորել է ավագ սերնդի տնտեսական ներուժի իրացումն ու ակտիվ կյանքի հնարավորությունները

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին