Պաշտոնական

ՀՀ վարչապետը նշանակել է արարողակարգի պատասխանատուի, օգնականի և ռեֆերենտի

1 րոպեի ընթերցում

 ՀՀ վարչապետը նշանակել է արարողակարգի պատասխանատուի, օգնականի և ռեֆերենտի

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին ստորագրել է որոշումներ վարչապետի արարողակարգի պատասխանատու (ղեկավար), օգնական և ռեֆերենտ նշանակելու վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության e-gov.am կայքը հայտնում է, որ Արմեն Գիչյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու (ղեկավար)։Ավելի վաղ նա զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնը:

Արմեն Դավթյանը նշանակվել է վարչապետի ռեֆերենտ, իսկ Նաիրի Պետրոսյանը՝ վարչապետի օգնական:

Նախկինում Դավթյանն ու Պետրոսյանը զբաղեցնում էին ՀՀ նախագահի ռեֆերենտի պաշտոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում