Արցախյան հիմնախնդրի կարգավորման համար Ադրբեջանը պետք է ազատվի կեղծ պատրանքներից. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հակված չէ մտածելու, որ Արցախի չլուծված հարցը թողնում են հաջորդ սերունդներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասաց «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Միգուցե էլի շահարկման առարկա դառնա, բայց փաստարկներից մեկը, որ այսօր ես վարչապետ եմ, հենց դրա հետ է կապված: Բանակցային գործընթացը պետք է շարունակվի: Մենք մեր դիրքրոշումները չենք փոխելու Արցախի հարցում»,- նշեց Սարգսյանը:

Նա հերքեց այն, որ հետագայում Հայաստանում կարող են իշխանության գալ մարդիկ, ովքեր կհամաձայնվեն Արցախը հանձնել Ադրբեջանին: «Ինձ համար դա մի քիչ անհասկանալի կլինի, և եթե հաջորդ սերունդների մասին է խոսքը, ես կարող եմ գերեզմանում շուռ գալ այդպիսի բան լսելով»,- կատակեց վարչապետը:

Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման համար նախ և առաջ անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ազատվի կեղծ պատրանքներից: «Երբ ադրբեջանցիներն ազատվեն այդ պատրանքներից, ու այն մտքից, թե փոխզիջում՝ նշանակում է զիջում միայն հայկական կողմերից, այդ ժամանակ, իհարկե, խնդիրը կարող է լուծվել»,-հայտարարեց նա:

Վարչապետը նշեց, որ խաղաղության ճանապարհը համաձայնության գալն է, իսկ համաձայնության գալու համար անհրաժեշտ է երկու կողմերի կարծիքը:

«Մեր կարևորագույն խնդիրը պետք է լինի ամեն օր, ամեն ժամ հայկական զինված ուժերի մարտունակությունը պահպանելու և զարգացնելու վրա աշխատելը: Սա է ամենառեալ միջոցը կայունությունը պահպանելու:

Իհարկե, մենք պետք է զարգացնենք, խորացնենք մեր հարաբերությունները դաշնակիցների հետ, որովհետև նրանցից էլ է շատ բան կախված, բայց ամենահիմնականը հայ զինվորն ու սպան են»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Հայերեն English Русский

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Հրդեհ Մրգաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

«Նոր գիրք»-40/26. Սիմոնյան, Ուելս, Չրնիչ

Հուսով եմ՝ մի օր հայի կուղարկեմ տիեզերք. ՏՏ ոլորտում Հայաստանի պետական մրցանակակիր Քեմ Ղաֆարիանի հարցազրույցը