Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի 2018 թվականի մշակութային մայրաքաղաք Վալետայում մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի փառահեղ հնչյուններով ապրիլի 18-ին ազդարարվել է Մալթայում Հայաստանի մշակույթի օրերի բացումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Մալթայում Հայաստանի մշակույթի օրերը կտևեն մինչև ապրիլի 30-ը: Այս նախաձեռնության հեղինակը Մշակույթի աջակցության Եվրոպական հիմնադրամն է, իրականացվում է Հայաստանի ու Մալթայի մշակույթի նախարարությունների, Art’s Concil Malta և Վալետա 2018 Հիմնադրամ կազմակերպությունների աջակցությամբ:

Միջոցառումների շարքն ամբողջությամբ ներկայացվել է մամլո ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին տեղական ու միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև անվանի մշակույթի գործիչներ՝ ամբողջ աշխարհից:

Հայաստանի մշակույթի օրերը Մալթայում խոշորածավալ միջոցառման ընթացքում կներկայացվի հայկական մշակույթի լայն գունապնակը՝ կներկայացվի Արամ Խաչատրյանի, Կոմիտասի լուսանկարների, «Խաչքարեր» և «Քարերի գաղտնիքը» ցուցադրությունները: Մալթայի հյուրերն ու տեղաբնակները կհաղորդակցվեն հայկական ժամանակակից ու դասական երաժշտությանը, ֆիլմերին: Հատկանշական է, որ միջոցառմանն իր ներգրավվածությունն ունի նաև Սփյուռքը: Հայկական ազգային ու ժողովրդական պարերի ներկայացմամբ ելույթ կունենա Մարսելից ժամանած Արաքս պարային համույթը:

Առաջիկայում նաև Չայկովսկու անվան միջազգային փառատոնի դափնեկիր թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մենահամերգն է՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Հիշեցնենք, որ այս տարի Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական նվագախումբը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան:

Սակայն Հայաստանի մշակութային օրերի բացման համերգում, որը նվիրված էր Արամ Խաչատրյանի 115-ամյակին, Խաչատրյանի ստեղծագործությունները հնչեցին Մալթային ֆիլհարմոնիկ նվագախմբի ներկայացմամբ: Ռեժիսորական վահանակի մոտ Հայաստանի վաստակավոր արտիստ դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էր: Համերգի մենակատարը հայտնի ջութակահար Այման Մուսախաջաևան էր, որի մասնագիտական կարիերայի վրա մեծ է հենց Խաչատրյանի ներազդեցությունը:

Հայերեն

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին