Մշակույթ

Հետաձգվել է «Հորտուս Մուզիկուս» անսամբլի հայաստանյան համերգը

1 րոպեի ընթերցում

Հետաձգվել է «Հորտուս Մուզիկուս» անսամբլի հայաստանյան համերգը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հորտուս Մուզիկուս» էստոնական անսամբլի համերգային ծրագիրը, որը պետք է տեղի ունենար ապրիլի 20-ին «Զվարթնոց» տաճարի տարածքում, հետաձգվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եղանակի տեսության վերջին կանխատեսումների համաձայն` ապրիլի 20-ին Հայաստան է ներթափանցելու սառը ցիկլոն, որի պատճառով ողջ օրվա ընթացքում սպասվում են առատ տեղումներ և քամիներ: Նման եղանակային պայմանները կխափանեն «Զվարթնոց» տաճարի տարածքում նախատեսված երաժշտական միջոցառումը:

Հայաստանում Եվրոպական միության մշակութային ժառանգության տարվա պաշտոնական բացումը, որը պետք է ազդարարվեր վերոնշյալ համերգային ծրագրով, տեղափոխվում է հունիսի 16-ին: Համերգի անցկացման վայրը, ժամը և ծրագիրը մնում են անփոփոխ:

Միջոցառումների սկիզբն ազդարարում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը:

Համերգը կազմակերպվում է «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային փառատոնի հետ համատեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում