Շիրակի մարզի բոլոր համայնքները միացել են համապետական շաբաթօրյակին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզը միացել է համապետական շաբաթօրյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակության հետ կապերի բաժնից, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում 2018 թվականի առաջին համապետական շաբաթօրյակին մասնակցում են Շիրակի մարզի բոլոր համայնքները` շուրջ 18 հազար մասնակից, 256 կոլեկտիվ և 238 աշխատանքային տեղամաս: Շաբաթօրյակին մասնակցում են ինչպես գործող կազմակերպությունները, դպրոցները, նախակրթարանները, մշակութային օջախներն ու հասարակական ոլորտը, այնպես էլ բնակիչներն ու մասնավոր կառույցները:

Շիրակի մարզպետարանի աշխատակազմը աշխատանքներ իրականացրեց Գյումրի-Երևան մայրուղու Ազատան տանող ճանապարհամերձ հատվածում. «Այս շաբաթօրյակին աշխատանքներն հատկապես իրականացնելու ենք պատմաճարտարապետական հուշարձանների տարածքներում, ճանապարհամերձ հատվածներում, հանգստյան և զբոսաշրջային գոտիներին մերձակա տարածքներում` հաշվի առնելով առաջիկայում համապետական լայնամասշտաբ միջոցառումները, ինչը ենթադրում է, որ հյուրեր կայցելելն հանրապետություն և մենք խնդիր ունենք մեր երկիրը ներկայացնելու: Այսօր մաքրման աշխատանքներ կիրականացվեն Երերույքի տաճարի, Հառիճավանքի, Մարմաշենի վանական համալիրի տարածքներում»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը:

Մարզում շաբաթօրյակին կենտրոնացվել է 72 ինքնաթափ, 11 բարձիչ մեխանիզմ, 4 էքսկավատոր: Առանձնակի ուշադրություն է դարձվել նաև աղբավայրերի փակմանը, այս շաբաթօրյակին նախատեսվում է փակել 8 գործող և 2 չգործող աղբավայրեր:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց «Պատմական դռներ» շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը

Համբարձում Մաթևոսյանը Սայմոն Սթիլի հետ հանդիպմանը ներկայացրել է 2029 թվականին COP34-ը հյուրընկալելու Հայաստանի թեկնածությունն ու պատրաստակամությունը

Ֆոն դեր Լայենը հասկանալի է համարել ՌԴ-Ուկրաինա բանակցություններին Եվրոպայի ներկայությունը և ողջունել է գերիների առաջիկա փոխանակումը

Իրանը կարող է հրթիռային հարված հասցնել մինչև 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների. ԻՀՊԿ

Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում քննարկել է Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության համագործակցության զարգացումը

Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզում ընթանում են շենքի ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ

ԱՄՆ պետքարտուղարությունը «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում չեղարկել է շուրջ 6000 վիզա

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարարին է ներկայացվել Երևանի Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի գործունեությունը

436 միլիոն 797 հազար դրամ՝ Գեղարքունիքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար