Սպորտ

«Շիրակ»-ը խուսափեց պարտությունից «Գանձասար-Կապան»-ի ֆուտբոլիստի ինքնագոլի պատճառով

1 րոպեի ընթերցում

«Շիրակ»-ը խուսափեց պարտությունից «Գանձասար-Կապան»-ի ֆուտբոլիստի ինքնագոլի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 23-րդ տուրը մեկնարկեց «Գանձասար-Կապան»-«Շիրակ» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման հաշիվն առաջինը բացեցին «Գանձասար-Կապան»-ի ֆուտբոլիստները: Խաղի 54-րդ րոպեին աչքի ընկավ Մուսոնդան: Գյումրեցիներին հաջողվեց խուսափել պարտությունից հանդիպման միայն վերջին րոպեին. 89-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Դմիտրի Յաշինը:

Տուրի մյուս խաղերում կմրցեն «Բանանց»-«Ալաշկերտ» և «Արարատ»-«Փյունիկ» զույգերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում