«Իմ քայլը» նախաձեռնության անդամները ԵՊՀ-ում հանդիպում էին պահանջում ռեկտորի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության անդամները, ովքեր քայլերթով շարժվում են Ազատության հրապարակ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներխուժեցին Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր պահանջում Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:

ԵՊՀ անվտանգության ղեկավարը դեռևս դրսում գտնվող նախաձեռնության անդամներին հայտնեց, որ Արամ Սիմոնյանը պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, և վերջինիս խնդրեց միայնակ բարձրանալ ռեկտորի աշխատասենյակ: Նիկոլ Փաշինյանը, սակայն, պնդում էր, որ միայնակ չի բարձրանալու, այլ ակցիայի մասնակից բոլոր քաղաքացիների և լրագրողների հետ: Սակայն համալսարանի անվտանգության աշխատակիցները շարունակում էին պնդել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է միայնակ բարձրանա:

Երկար բանակցություններից հետո նախաձեռնության անդամները կարողացան բացել ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դուռն ու ներս մտնել: Նրանք բարձրացան 5-րդ հարկ, որտեղ գտնվում է ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակը: Նիկոլ Փաշինյանն այս անգամ սկսեց պնդել, որ Արամ Սիմոնյանի հետ կհանդիպի միայն լրատվամիջոցների ներկայությամբ: ԵՊՀ անվտանգության աշխատակիցները շարունակում էին պնդել, որ Փաշինյանը միայնակ մտնի ռեկտորի աշխատասենյակ: Շուրջ 10-15 րոպե ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի մոտ մնալուց հետո ակցիայի մասնակիցները դուրս եկան շենքից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն, անդրադառնալով ԵՊՀ-ում դասադուլի մասին մամուլում շրջանառվող լուրերին, տեղեկացրեց, որ ապրիլի 13-ի առավոտյան մոտ երկու տասնյակ ուսանողներ ԵՊՀ բակում դասադուլի կոչեր են հնչեցրել, սակայն շենք մուտք գործելու և դասապրոցեսը խանգարելու փորձ չեն ձեռնարկել, հետևաբար՝ նրանց ոչ ոք չի խոչընդոտել իրազեկում իրականացնելու հարցում: «Չեմ բացառում, որ մի քանի ուսանող միացած լինի ակցիային, սակայն քանի որ այն չափազանց սակավամարդ է, և ԵՊՀ-ից էլ ոչ մի պահանջ չկա, կարելի է փաստել, որ դասական իմաստով դասադուլ չկա»,- ասաց ԵՊՀ մամուլի խոսնակը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում