Ալեքսանդր Իսկանդարյանը Նախիջևանի սահմանին սրացումներ չի կանխատեսում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հայ- ադրբեջանական շփման գծում և Նախիջևանում սահմանային սրացումների հավանականությունը շատ քիչ է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետն ասաց, որ գերտերությունները կաշխատեն ստատուս-քվոյի պահպանության համար, Արցախն էլ կփորձի ամրապնդել շփման գիծը: «Ադրբեջանը դուրս չի գա բանակցային գործընթացից, սակայն այն կհամատեղի կրակոցներով, տարբեր տեսակի էսկալացիաներով: Այս տարի սահմանին իրավիճակը, նախորդ տարիների համեմատ, առավել հանգիստ է եղել»,-հավելեց Իսկանդարյանը:

Անդրադառնալով Ադրբեջանում ընթացող ընտրություններին՝ քաղաքագետն ասաց, որ ընտրություն ասելը ճիշտ չէ, քանի որ այնտեղ քաղաքական ընդդիմություն չկա: «Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ ֆեյսբուքում գրառում անողները բանտարկվում են, իսկ քաղաքական հռետորաբանությունը չեզոքացված է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ ընտրությունները որևէ փոփոխությունների չեն բերի ԼՂ հարցում: «Այս խնդիրն այն փուլում չէ, երբ կարելի է ինչ-որ լուրջ փոփոխություններ ակնկալել: Այն կմնա մոտավորապես նույնը, ինչ հիմա է»,- ասաց նա:
Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին