ԱԺ-ն քննարկում է ոռոգման համակարգերի բարելավման վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին 2 միլիոն դոլարի վարկ կտրամադրի՝ ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի շարունակականությունն ապահովելու համար: Վարկային համաձայնագիրը պատգամավորներին ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: «Ներկայացված համաձայնագիրը դեռևս 2013 թ. հունիսի 11-ին Համաշխարհային բանկի և Հայաստանի կողմից վավերացված ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի վարկային փոխառության տրամաբանական լրացումն է: Վարկային ծրագրով նախատեսված էր 30 միլիոն դոլարի վարկ, ևս 7.5 միլիոն դոլարի համաֆինանսավորում, որով նախատեսված էր հիմնականում Մեղրիի, Քաղցրաշենի և Բաղրամյան-Նորակերտ տարածքներում մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինում ինքնահոս համակարգով: Ծրագրով պլանավորված աշխատանքներն իրականացվում են: Ասեմ ավելին՝ մենք ունենք տնտեսած գումարներ, որոնք ուղղվել են Մեղրիի տարածաշրջանում մեկ այլ ոռոգման համակարգի վերականգմանը, ինչի արդյունքում տարեկան կտնտեսենք 68 միլիոն դրամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Նա հայտնեց, որ 2 միլիոն դրամի վարկային միջոցները չեն ուղղվելու առաջին ծրագրի որևէ հատվածի ավարտին, այն ամբողջությամբ նոր ծրագիր է: «Բաղրամյան-Նորակերտ հատվածում ջրագծի կառուցման ընթացքում մենք հայտնաբերել ենք, որ ունենք մոտ 573 հեկտար ոռոգելի հողատարածք, որից ընդամենը 45 հեկտարն է ոռոգվում: Չոռոգման հիմնական պատճառը գերնորմատիվային կորուստներն են և քայքայված ոռոգման համակարգը: Մեր կողմից առաջարկվող ծրագրով մենք այդ 573 հեկտար տարածքներում ամբողջությամբ կառուցում ենք փակ համակարգ, տեղադրում ենք ֆիլտրեր, արևային պանելներ և հաշվիչներ»,- ասաց Արսեն Հարությունյանը:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը նշեց, որ վարկային ծրագիրը հնարավորություն է տալիս առաջիկա 4 տարում այդ 573 հեկտար տարածքն ապահովել ոռոգման ջրով, ինչի արդյունքում այդ տարածքներում 11-14 տոկոսով կբարձրանա բերքատվությունը, ինչպես նաև տարեկան 5 միլիոն խորանարդ մետր ջուր տնտեսել:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա