Արմեն Սարգսյանը կարևորել է Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնությունն ունի առանցքային դերակատարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:

«Բոլոր տարածաշրջանային հակամարտություններն ի վերջո կարգավորվում են, դրանք միանգամայն հաղթահարելի են: Պատմությունը ականատես է եղել ոչ պակաս դաժան և դրամատիկ հակամարտությունների:

Արդեն ավելի քան 25 տարի այս հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով՝ կարգավորման այն սկզբունքների ու տարրերի հիման վրա, որոնք առաջարկել են համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան: Ռուսաստանն՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, առանցքային դերակատարություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- ընդգծել է նա:

Արմեն Սարգսյանը հիշեցրել է, որ 23 տարի առաջ Արցախում եռակողմ հաշտեցում հնարավոր եղավ հենց Ռուսաստանի միջնորդության շնորհիվ: «Մենք բարձր ենք գնահատում այդ միջնորդական ջանքերը՝ հասնելու խնդրի խաղաղ քաղաքական կարգավորմանը: Ակնհայտ է, որ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է քաղաքական կամք՝ հասնելու խաղաղության ու համաձայնության: Իր կողմից Հայաստանն անում է ամեն բան խաղաղության հասնելու համար և ակնկալում է, որ ադրբեջանական կողմը վարվի նույն կերպ»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի