Ռայոլան ինձ շուն է անվանել, սակայն երկու ամիս առաջ ինձ առաջարկում էր Մխիթարյանին ու Պոգբային. Գվարդիլոա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արձագանքել է հայտնի գործակալ Մինո Ռայոլայի հայտարարություններին, որը վերջերս իսպանացի մասնագետին «վախկոտ» ու «շուն» էր անվանել:

«Լավ, ես կպատասխանեմ նրան: Վերջապես մարդիկ իմացան իմ գաղտնիքները, որ ես վատ մարդ եմ, վախկոտ եմ: Բայց չեմ հասկանում՝ ինչու եմ հենց ես այդքան վատը: Ես երբեք չեմ շփվել Ռայոլայի հետ, գուցե, Իբրահիմովիչն է այդ ամենը պատմել իմ մասին: Բայց երկու ամիս առաջ նա Մխիթարյանին ու Պոգբային ինձ էր առաջարկում: Ինչի՞ համար: Ինչի՞ համար: Ուզում էր, որ Պոգբան ու Մխիթարյանը մեզ մոտ խաղա՞ն:

Ռայոլան պետք է պաշտպանի իր հաճախորդներին ու հասկանա, որ չպետք է նրանց տա այնպիսի մարդու, ինչպիսին ես եմ՝ շանը: Շան հետ համեմատությունը վատ է, ճիշտ չէ: Նա պետք է հարգի շներին: Ի՞նչ պատասխանեցի նրա առաջարկին: Ասացի ոչ: Մենք Պոգբային գնելու փող չունենք, նա չափազանց թանկ է: Ես լավ մարդ չեմ, Ռայոլան արժանի է, որ նրա ֆուտբոլիստները ավելի լավ մարդկանց մոտ խաղան: Բայց միևնույն ժամանակ նա գիտի, որ ես թոփ-մարզիչ եմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել Goal-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում