Սպորտ

Կասպարովն առաջարկում է բոյկոտել Մունդիալ-2018-ը

1 րոպեի ընթերցում

Կասպարովն առաջարկում է բոյկոտել Մունդիալ-2018-ը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը կոչ է անում բոյկոտել ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը Ռուսաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung»-ը: «Սովորաբար կոչ չեմ անում բոյկոտել սպորտային իրադարձությունները, քանի որ, իմ կարծիքով, դա վնասում է բացառապես միայն մարզիկներին: Բայց կողմ եմ Մոսկվայի ռեժիմի և թշնամական գործողությունների քաղաքական բոյկոտին»,-ասել է Կասպարովը:

Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: 12 մարզադաշտերը Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում կընդունեն խաղերը: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում