Քաղաքականություն

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի-Երեւան 14-օրյա քայլարշավը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի-Երեւան 14-օրյա քայլարշավը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Գյումրու Վարդանանց հրապարակից սկսել է «Իմ քայլը» խորագրով 14-օրյա քայլարշավը դեպի Երեւանի Ազատության հրապարակ: Փաշինյանի քայլարշավը բողոք է իշխող ուժի դեմ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը հայտարարել էր փողոցային պայքարի դուրս գալու մասին, որին, սակայն, չեն միացել «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում