1938-ից ի վեր առաջին անգամ բրիտանացի մրցավարները չեն սպասարկի աշխարհի առաջնության խաղերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ն հրապարակել է 36 մրցավարների ու 63 օգնականների անունները, ովքեր կսպասարկեն Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ցուցակում ոչ մի բրիտանացի մրցավարի անուն նշված չէ։ BBC-ն նշում է, որ նման դեպք չէր գրանցվել 1938 թվականից ի վեր։
2016 թվականի Եվրոպայի առաջնությունում միակ բրիտանացի մրցավարըՄարկ Կլատենբուրգնէր, բայց այս անգամ նա չի հրավիրվել։
Կարդացեք հոդվածը` Русский