Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր գործչի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ երկրի գլխավոր ընդդիմադիր գործիչ, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Դատական հայցի պատճառը Քըլըչդարօղլուի կողմից կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև ունեցած ելույթն է, որում ընդդիմադիր գործիչը հայտարարել էր. «Գյուլենականների թիվ մեկ քաղաքական հենարանը երկրի նախագահի աթոռը գրաված անձն է: Թող դատի տա, կապացուցեմ ասածս»:

Էրդողանն այս խոսքերի համար նրա դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով, որպես բարոյական փոխհատուցում վճարել 250 հազար թուրքական լիրա (շուրջ 62 հազար ԱՄՆ դոլար):

Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընը հայտնել է, որ իր պաշտպանյալը գյուլնեկանների դեմ պայքարի առաջամարտիկն է, և նմանօրինակ հայտարարությունները պարզապես զրպարտություն են նրա հասցեին:

Հայերեն English

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին