Տասնյակ հայ օգտատերերի ֆեյսբուքյան էջեր արգելափակման վտանգի տակ են. փորձագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցն արգելված բառեր օգտագործելու համար արգելափակում է օգտատերերի էջերը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ խնդիրն ի հայտ եկավ մի քանի տարի առաջ, երբ «Ֆեյսբուք»-ը բախվեց ռուս-ուկրաինական խնդրին:

«Այն դարձավ հարթակ, որտեղ օգտատերերը միմյանց վրա ցեխ էին շպրտում: Այդ ամենը բերեց նրան, որ «Ֆեյսբուք»-ը սկսեց ավելի խիստ մոտեցում կիրառել գրառումների հետ կապված: Նախկինում խնդիրը հիմնականում վերաբերում էր պոռնոգրաֆիկ և դաժանություն պարունակող նյութերին, սակայն ռուս-ուկրաինական, թուրք-քրդական, արաբա-իսրայելական խնդիրներից հետո «Ֆեյսբուք»-ը սկսեց պայքարել այսպես ասած ատելության խոսքի դեմ»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Վերջին շրջանում սոցիալական ցանցի հայկական տիրույթում տասնյակ օգտատերերի էջեր արգելափակվում են «ազեր» բառը գրառումներում, մեկնաբանություններում գրելու համար:

«Ֆեյսբուքում 2 մլրդ-ից ավելի մարդ կա, սակայն մոդերատորների թիվը 7 հազար է: Հիմա պատկերացրեք ինչ հսկայական քանակի գրառումներ ու մեկնաբանություններ են ու քանի լեզվով: Հետևաբար` գործի դրվեց զտման մեխանիզմը: Ռոբոտները զննում են գրառումները, հենց արգելված բառ են գտնում, էջն արգելափակում են: Այդպես սկսվեց արգելված բառերի ցանկն ավելանալ, ու մի օր հասան մեզ: Հիմա «ազեր» բառի համար արգելափակվում են բազմաթիվ էջեր»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, այս իրավիճակը մի քանի խնդիրներ է ի հայտ բերում: Նախ` այս մոտեցումը կիրառվում է հետին թվով, այսինքն, օգտատիրոջ էջը կարող է արգելափակվել փաստացի 7-8 տարի առաջ արված գրառումների համար: Օգտատերը դժվար թե հիշի տարիներ առաջ որտեղ, ինչ գրառում է կատարել, սակայն եթե նույնիսկ հիշում է և ցանկանում է արգելված բառերը ջնջել, ապա չի կարող, որովհետև չկա որոնողական համակարգ, որով կարողանա գտնել:

«Հետաքրքիրն այն է, որ գրառումների բովանդակությունը չի դիտարկվում: Անկախ նրանից, այդ գրառումը բացասական շեշտադրում ունի, չունի, եթե կա «ազեր» բառը, ապա էջն արգելափակվում է: Սա ունի բացասական ազդեցություն խոսքի ազատության վրա: Արգելափակված օգտատերերի թվում կան լրագրողներ, ովքեր չեն կարողանում իրենց էջն օգտագործել»,-հավելեց մասնագետը:

Հայերեն

Ֆասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով պարտատոմսերի նոր թողարկման տեղաբաշխումը

Հրանտ Մաթևոսյանի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանում բացվեց «Ինքնանկարի փորձ» ցուցադրությունը

Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման պայմանները

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-11/02/25

Ասիական ինդեքսներ - 11/02/25

ՀՀ վարչապետը Փարիզում մասնակցել է Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին

ԵՄ-ն պատրաստում է իր արձագանքը պողպատի և ալյումինի ներմուծման նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանմանը

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է ուսումնական հաստատություններ

Քաղաքացիների վճարած հավելյալ 50 դրամը ծառայում է Երևանի տրանսպորտի շարունակական զարգացմանը․ Ավինյանը՝ տրանսպորտի սակագնի մասին

Երևանի ավագանին չընդունեց հանրային տրանսպորտի մեկ ուղևորության սակագինը 100 դրամ սահմանելու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը