Եվրոպա

ՀՀ ԲՏԱ նախարարը և ԳԴՀ դեսպանը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարը և ԳԴՀ դեսպանը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին՝ երկկողմ տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, Մխիթար Հայրապետյանը հանգամանալից ներկայացրել է նախարարության ռազմավարական առաջնահերթությունները՝ բարձր տեխնոլոգիաներից մինչև թվայնացման ոլորտ, տիեզերական տեխնոլոգիաներից մինչև կիբեռանվտանգություն, անդրադարձել է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված յոթնամյա նոր ծրագրին և այլ նախաձեռնությունների։

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով Գերմանիայի հետ տեխնոլոգիական ոլորտում փոխշահավետ համագործակցության խորացմանը՝ կողմերը նախանշել են հնարավոր մի շարք ուղղություններ՝ մասնավորապես, կարևորելով գերմանական և ԵՄ խոշոր վերազգային ՏՏ ընկերություններին Հայաստան ներգրավելու, կենսատեխնոլոգիաների, ինչպես նաև կիսահաղորդչային բաղադրիչների և միկրոէլեկտրոնիկայի նախագծման և արտադրության բնագավառներում համագործակցության առկա հնարավորությունները:

Նշվում է, որ Կլաուդիա Բուշը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է  թվայնացման ոլորտում Հայաստանի հետ իրականացվող համատեղ ակտիվ աշխատանքները, անդրադարձել է նախարարի կողմից առաջ քաշվող փոխհամագործակցության հնարավորություններին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել համագործակցությունը խորացնել կարողությունների զարգացման, ստարտափների, տեխնոինդուստրիայի և ոլորտի զարգացմանը նպաստող այլ ուղղություններով:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխգործակցության ընդլայնման, հետագա քայլերի և անելիքների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում