Աշոտ Նավասարդյանի քաղաքական տեսակը մեզանում պակասում է. ՀՀԿ ներկայացուցիչները այցելեցին Եռաբլուր 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները այցելեցին Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցեցին ՀՀԿ հիմնադիր, հայ քաղաքական, պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի հիշատակին: Այսօր քաղաքական գործիչը կդառնար 68 տարեկան: Եռաբլուրում ՀՀԿ հիմնադրի շիրիմին ծաղիկներ խոնարհեցին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աշոտ Նավասարդյանի հարազատները, ընկերները և այլք:

Արմեն Աշոտյանը նշեց, որ այսօր Հայաստանը մեծապես կարիք ունի Աշոտ Նավասարդյանի նման քաղաքական գործիչների:

«Իմ քաղաքական գործունեությունը նրա կենդանության օրոք չի եղել, մենք կուսակցություն ենք եկել նրա մահից հետո և նրան ճանաչել բացառապես իր ելույթներով, գործունեությամբ և կենսագրությամբ: Կարող եմ ասել, որ Աշոտ Նավասարդյանի քաղաքական տեսակը մեզանում պակասում է: Նրա քաղաքական արժևորումը չի սկսվում միայն կուսակցության հիմնադրմամբ և առաջնորդությամբ և տանում է դեպի տոտալիտար համակարգի ժամանակահատվածում Հայաստանի ապագան տեսնելու իր ցանկությունը: Աշոտ Նավասարդյանի քաղաքական ժառանգության բյուրեղացումը մեզ համար այսօրվա պատասխանատվությունն է, որ ստանձնել է մեր կուսակցությունը երկրի հետագա զարգացման հարցում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե արդյոք Աշոտ Նավասարդյանը ցանկանո՞ւմ էր տեսնել հենց նման կուսակցություն, Աշոտյանը պատասխանեց. «Վստահ եմ՝ նա մեր կատարած աշխատանքը և՛ գնահատելու, և՛ քննադատելու առիթներ կունենար: Այդուհանդերձ, նա հպարտ կլիներ, որ անկախ Հայաստանի առաջին կուսակցությունը այսօր քաղաքական կյանքի թիվ մեկ դերակատարն է և, ցավոք, քաղաքական բովանդակություն ստեղծող ուժերի մեջ եզակին»,-եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում