«Բարսելոնա»-ն հարգանքի տուրք է մատուցել Յոհան Կրոյֆի հիշատակին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն Ինստագրամի իր էջում հարգանքի տուրք է մատուցել ակումբի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆի հիշատակին: Հոլանդացին մահացել է թոքերի քաղցկեղից՝ 2016 թվականի մարտի 24-ին, 68 տարեկան հասակում:

«Երկու տարի առանց Յոհան Կրոյֆի: Միշտ մեր հիշողություններում»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, գրել է կատալոնական ակումբը:

Կրոյֆը «Բարսելոնա»-ում հանդես է եկել 1973-1978 թվականների ընթացքում, դարձել Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր, ինչպես նաև հաղթել երկու «ոսկե գնդակ» (մեկ «Այաքս»-ում հանդես գալիս): Գլխավոր մարզչի կարգավիճակում «Բարսելոնա»-ին նա բերել է չորս չեմպիոնական տիտղոս, հաղթել երկրի գավաթը և երեք սուպերգավաթը, ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթը, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, ինչպես նաև 1991-92 թթ. Եվրոպական չեմպիոնների խաղարկության վերջին գավաթը, որը Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարն է:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում