Թուրքիայի խոշորագույն «Դողան» հոլդինգը վաճառվել է Էրդողանի մերձավորին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում խոշորագույնը համարվող «Դողան» մեդիահոլդինգն այսուհետ կգործի ի շահ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: «Դողան» հոլդինգը վաճառվել է «Դեմիրօրեն» հոլդինգին (Demirören Grubu), որի նախագահն Էրդողանի հետ սերտ կապերով հայտնի Էրդողան Դեմիրօրենն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը՝ ընդգծելով որ երկրում այսուհետ կգործի «Մեկ մարդ, մեկ ձայն» սկզբունքը՝ հաշվի առնելով այն, որ նախագահ Էրդողանը լռեցնում է իր բոլոր քննադատներին:

Գործարքն իրականացվել է 890 մլն ԱՄՆ դոլարով: «Դողան»-ի կազմում են գտնվում երկրում լայն տարածում ունեցող այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են Hürriyet, Posta պարբերականները, Kanal D հեռուստաալիքը, ինչպես նաև CNN Turk-ը, «Դողան» լրատվական գործակալությունը և այլն:

Շատերն այս վաճառքը խիստ մտահոգիչ են համարում իշխանություն-մեդիա հարաբերությունների տեսանկյունից, քանի որ դրանով իսկ Թուրքիայում գործող և մեծ ժողովրդականություն վայելող լրատվամիջոցների զգալի մասը, փաստորեն, անցնում է իշխանությունների վերահսկողության տակ:

«Ջումհուրիեթ»-ի սյունակագիր Թայֆուն Աթայն ընդգծում է, որ այս գործարքն իր ազդեցությունն է թողնելու նաև հասարակության հոգեբանության վրա, քանի որ այդպիսով կվերանան այն առանց այն էլ քիչ լրատվամիջոցները, որին Թուրքիայի շարքային քաղաքացին այսօր կարող էր հավատալ:

«Դողան» հոլդինգը Թուրքիայի խոշորագույն ընկերություններից է, որը գործունեություն է ծավալում էներգետիկայի, մեդիայի, առևտրի, ապահովագրության, զբոսաշրջության ոլորտներում:

Հայերեն English

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին