Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ «Ելք»-ի ներսում կայացված տարբեր որոշումների առկայությունը պառակտման չի բերի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ելք»-ի դաշինքի կազմում գործող երեք կուսակցությունները որոշել են միմյանց չկաշկանդել ծրագրերի իրականացման հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում հերթական քառօրյա նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Երեկ մենք հայտարարել էինք, որ երեք ճանապարհային քարտեզների վերաբերյալ չկա կոնսենսուս, այսինքն՝ ունեցել ենք երեք տարբերակ, եւ երեք տարբերակը չի դարձել մեկ: Որոշել ենք, որ եթե կուսակցություն կա, որը ցանկություն ունի առանձին գործողություն իրականացնելու, ապա մենք մեկս մյուսի ձեռքը չենք բռնելու, որ իր հավատացած, իր պատկերացրած գործողությունների պլանը իրականացնի: Սա է եղել որոշումը, եւ որից հետո քաղաքացիական պայմանագիրը հայտարարել է, որ ունի քարտեզ, որը կհրապարակի»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ դաշինքը կշարունակի գործել իր հուշագրի շրջանակում այնպես, ինչպես գործել է մինչ օրս:

«Երեք ուժերի ծրագրում կա փողոցային պայքարի բաղադրիչ, այսինքն՝ նախատեսում ենք փողոցային պայքար, բայց տակտիկական գործողությունների, ձեւակերպումների տարբերություն կա, որը ընդհանուր հայտարարի գալու հնարավորություն չտվեց»,-ասաց ԱԺ պատգամավորը եւ հավելեց, որ իրավասու չէ հրապարակել որեւէ ուժի ճանապարհային քարտեզը:

Հարցին, թե նման որոշումների հաճախակիությունը արդյո՞ք չի բերի պառակտման, Էդմոն Մարուքյանը նշեց, որ հուսով է՝ դրան չի բերի:

«Ինչ-որ պահի ամեն ինչ էլ կարող է լինել. ես եթե-ներով չեմ ուզում խոսել»,-եզրափակեց նա:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան